Պուտինը դեկտեմբերի 26-ին կմասնակցի Եվրասիական...

ՌԴ նախագահ Վալադիմիր Պուտինը դեկտեմբերի 26-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը վարելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին, vedomosti.ru-ի փոխանցմամբ, հայտնել է  ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ 

Նիստը կկայանա ՌԴ Լենինգրադի մարզի «Իգորա» լեռնադահուկային հանգստավայրում։

Այս տարի Հայաստանը նախագահում է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ): Միջոցառմանը կմասնակցեն նաև Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի, ինչպես նաև դիտորդ երկրների՝ Ուզբեկստանի և Կուբայի ղեկավարները։