Վլադիմիր Պուտինը և ԱՄԷ նախագահ Մուհամեդ բեն Զայեդ ալ Նահյանը բանակցություններ են վարում Աբու Դաբիում։ Պետությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև միջազգային արդի խնդիրներ՝ շեշտը դնելով մերձավորարևելյան տարածաշրջանի վրա։ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ առաջնորդները կարող են անդրադառնալ նաև հատուկ ռազմական գործողության թեմային։
Էմիրությունները հունվարի 1-ին BRICS ասոցիացիային միանալու հրավեր են ստացել․ այս հարցը նույնպես պետք է լինի օրակարգում։



