Նախորդ տարվա տարվա մայիսին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, թե մինչև տարվա վերջ սպասվում է Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստանը։ Միրզոյանը նշել էր, որ օրակարգում է Ռուսաստանի Դաշնության նախագահի պետական այցի կազմակերպման հարցը, որը, ըստ Միրզոյանի, պետք է տեղի ունենա հոկտեմբերից-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Տարին ավարտվեց, բայց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այդպես էլ պետական այցով չեկավ Հայաստան։
Պետք է նկատել, որ ՌԴ նախագահ Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ամբողջ ընթացքում ոչ մի անգամ պետական այցով չի եկել Հայաստան։ Պուտինի երկու այց է եղել Հայաստան, երկուսն էլ աշխատանքային և կապված ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի գագաթաժողովների հետ։ Սա ՌԴ նախագահ Պուտինի գնահատականն է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից գեներացվող հակառուսական քարոզին։
Ռուսաստանի Դաշնությունը այս կերպ ցույց է տալիս, որ ներկայիս Հայաստանը իր համար վստահելի գործընկեր չէ ու հայ-ռուսական հարաբերությունները չեն գտնվում այն մակարադակի, որ ՌԴ նախագահը պետական այցով գա Հայաստան։ Հետաքրքիր է նկատել նաև, որ Փաշինյանը մեկ անգամ պետական այցով եղել է Ռուսաստանում։ Դիվանագիտական ընթացակարգը ենթադրում էր, որ այցը պետք է փոխադրաձ լինի։ Այս այցից հետո հայկական կոմղը կրկին խոսեց ՌԴ նախագահի պետական այցի հավանականության մասին։ Ըստ էության 2022 թվականին ռուսների մոտ կտրուկ վերաբերմուքն է փոխվել, որ անգամ Փաշինյանի կատարած այցին պատասխան այց չեղավ։



