Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարներին հրավիրել է...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին հրավիրել է Մոսկվայում միասին տոնել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը, իսկ այդ երկրների զորամասերին՝ մասնակցելու Կարմիր հրապարակում կայանալիք ամենամյա շքերթին։

«Հարգելի բարեկամներ, մենք սպասում ենք ձեզ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հոբելյանական տոնակատարություններին: Մենք նաև հույս ունենք, որ ԱՊՀ երկրների զորքերը կկարողանան մասնակցել Կարմիր հրապարակում անցկացվելիք շքերթին»,- ասել է Պուտինն ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ։

Նախկինում նա արդեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներից զորքերին հրավիրել էր զորահանդեսին մասնակցելու։