
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ առաջարկել է քննարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ եռակողմ հանդիպման արդյունքները, հայտնում է РИА Новости-ն։
«Ես կցանկանայի ձեզ համառոտ ներկայացնել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ հանդիպման արդյունքները և մի փոքր խոսել այս թեմայի շուրջ»,- ասել է Պուտինը:
Նա ավելացրել է, որ զեկույց կներկայացնի նաև երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Հանդիպմանը մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վիաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԱԴS տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, շրջակա միջավայրի պահպանության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը: