Պուտինը Ադրբեջանի հետ «իսկապես մեծ ծրագրերի»...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի և Բաքվի միջև լոգիստիկայի, արդյունաբերական համագործակցության և մարդասիրական ոլորտում «իսկապես մեծ ծրագրերի» համատեղ իրականացման հույս ունի։

Այդ առումով, Ռուսաստանի առաջնորդը Ադրբեջանն անվանել է «գործնականում ռուսախոս երկիր», որտեղ «գրեթե ամենուրեք ուսումնասիրում են ռուսերենը», հաղորդում է RTVI-ն։

«Սա նաև վկայում է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում երկրի հիմնարար և կայուն հանձնառության մասին։ Ես մեծ հույս ունեմ, որ դա կշարունակվի նաև ապագայում։ Ինչ վերաբերում է հույզերին, դրանք անխուսափելի են, բայց լավագույնն է միշտ զսպել դրանք, որպեսզի չխանգարեն աշխատանքին և չխոչընդոտեն առաջընթացին։ Կարծում եմ, հուսով եմ, որ այդ ամենը անցյալում է», - հավելել է Ռուսաստանի նախագահը։