Պուտինն ընդունել է Իրանի ԱԽ քարտուղարին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ԱԽ քարտուղար Ալի Լարիջանիին, հայտնել է Պեսկովը։

Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին էլ հայտնել է, որ այսօր երեկոյան Կրեմլում Ալի Լարիջանին բանակցություններ է վարել Վլադիմիր Պուտինի հետ։

Քննարկման հիմնական թեման երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցերն են եղել, մասնավորապես երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացումը։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային կարևորագույն հարցերի շուրջ։