
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Քաղաքական գործիչները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Մասնավորապես՝ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության վերաբերյալ կողմերը հաստատել են, որ Ռուսաստանը և Չինաստանը հավատարիմ են նույնական մոտեցումներին և խստորեն դատապարտում են Իսրայելի գործողությունները, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը։
Ըստ Ուշակովի՝ Մոսկվան և Պեկինը ելնում են այն փաստից, որ իրավիճակը չի կարող լուծվել ուժով։
Սի Ծինփինը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը կարող է օգնել հակամարտության դեէսկալացմանը:
«Չինաստանի առաջնորդն ասել է, որ այս տեսակի միջնորդությունը կարող է նպաստել ներկայիս կրիտիկական իրավիճակի լիցքաթափմանը», - ասել է Ուշակովը։