Պուտինն ու Փեզեշքիանը համաձայնագիր են ստորագրել Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին։
Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել Իրանի նախագահի՝ Ռուսաստան կատարած այցի ընթացքում։
Համաձայնագիրը նախատեսում է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) ավարտը և ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը։ Թեհրանն ու Մոսկվան, նոր համաձայնագրի շրջանակներում, մտադիր են համագործակցել էներգիայի արտադրության, փոխանցման և արտահանման ոլորտում, նախատեսվում է նաև նոր տեխնոլոգիաների փոխանցում վերականգնվող էներգիայի ոլորտում։ Բացի այդ, Ռուսաստանի և Իրանի միջև կնքված ռազմավարական համաձայնագիրը կհեշտացնի զբոսաշրջիկների ճանապարհորդության պայմանները և կստեղծի համատեղ մշակութային ծրագրեր։