ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում Պուտինը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Ալի Խամենեիի, նրա ընտանիքի անդամների և երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների սպանության, ինչպես նաև խաղաղ բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ:
Մերձավոր Արևելքում հակամարտությունը ՌԴ նախագահն անվանել է Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան զինված ագրեսիա:
Պուտինը նաև հայտնել Է Ռուսաստանի դիրքորոշումը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտության, Իրանի շուրջ և ամբողջ Մերձավորարևելյան տարածաշրջանում խնդիրների լուծման ուժային մեթոդներից հրաժարվելու մասին:
Մասուդ Փեզեշքիանը երախտագիտություն է հայտնել Իրանի ժողովրդի հետ Ռուսաստանի համերաշխության համար և տեղեկացրել Իրանում իրավիճակի զարգացման մասին:



