![Պուտինն ու Լուկաշենկոն Մոսկվայում տետ-ա-տետ բ...](/imgs/posts/medium/2023/05/140d8c8.jpeg)
Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Եվրասիական տնտեսական միության առաջնորդների աշխատանքային ճաշից հետո տետ-ա-տետ բանակցություններ են անցկացրել։ Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
«Լրագրողներին հաջողվել է իմանալ, որ աշխատանքային ճաշի ավարտին Լուկաշենկոն եւ Պուտինը զրուցել են նաեւ դեմ առ դեմ։ Բնականաբար, փակ դռների հետեւում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Լուկաշենկոն մայիսի 24-25-ին աշխատանքային այցով եղել է Մոսկվայում, որտեղ մասնակցել է ԵԱՏՄ միջոցառումներին: