Պուտինն ու Էրդողանը քննարկել են ՌԴ-ի եւ Ուկրա...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման կազմակերպումը շարունակում է առաջնահերթություն լինել Թուրքիայի համար: Այս մասին ուրբաթ հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս ղեկավարի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ կողմերի համար կարեւոր է խելամտորեն գործել և պահպանել երկխոսությունը: Նա հայտարարել է նաեւ, որ Թուրքիան ցանկանում է իր խաղաղարար ջանքերը պսակել Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպման կազմակերպմամբ»,- ասվում է թուրք նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Պուտինն ու Էրդողանը հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը Ստամբուլում:

Էրդողանն Ուկրաինայում խաղաղության հաստատման հույս է հայտնել՝ կապված Ստամբուլում պատվիրակությունների միջեւ կայացած հանդիպման ընթացքի հետ: