Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ղազախստանյան այցի ընթացքում հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հայտնում է Ermenihaber-ը։
Սպասվում է, որ Պուտին-Էրդողան հանդիպմանը կքննարկվեն ռուս-ուկրաինական պատերազմի վերջին իրադարձությունները, Թուրքիայի միջնորդական ջանքերը և հացահատիկային միջանցքին առնչվող հարցերը։ Առանձին քննարկվելու է նաև սիրիական խնդիրը։
Նշվում է, սակայն, որ Էրդողանը երկկողմ բանակցությունների շրջանակում նախ կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, ապա նոր Պուտինի հետ։ Թուրքիայի ղեկավարը պիտի մասնակցի Ասիայում փոխգործակցության և փոխվստահության ամրապնդմանն ուղղված համաժողովի 6-րդ գագաթնաժողովին։



