Պուտինն ու Էրդողանը համատեղ հայտարարություն ե...

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի քան չորս ժամ տևած բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն են ընդունել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Բանակցությունները սկսվել են Սոչիում Մոսկվայի ժամանակով 15:00-ից հետո։ Երկու երկրների ղեկավարները 4 ժամվա ընթացքում բանակցություններ են վարել ինչպես նեղ, այնպես էլ ընդլայնված կազմով ։

«Ընդունվել է համատեղ հայտարարություն»,- ասել է Պեսկովը: