Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի հետ քննարկել է երկու երկրների միջև համագործակցությունը։
Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
«Ռուսաստանը և Ինդոնեզիան լավ հարաբերություններ ունեն էներգետիկայի, այդ թվում՝ ատոմային էներգիայի արտադրության ոլորտում»,- ասել է Պուտինը Ինդոնեզիայի նախագահի հետ հանդիպմանը։
Նա նաև երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում կապերը որակել է որպես հուսալի։
«Ռազմական գերատեսչությունների միջև հարաբերությունները զարգանում են և գտնվում են լավ մասնագիտական համագործակցության մակարդակի վրա։ Ինդոնեզացի մասնագետները մշտապես վերապատրաստվում են մեր համալսարաններում, այդ թվում՝ ռազմական ակադեմիաներում», - ընդգծել է նա։
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոն նշել է Ռուսաստանի հետ երկկողմ շփումների բարձր ինտենսիվությունը՝ նշելով երկրների միջև կառուցողական երկխոսությունը։
Նա երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար։
«Իմ այցի հիմնական նպատակը ձեր երկրի հետ խորհրդակցություններ անցկացնելն է, ինչպես նաև մեր անկեղծ գնահատանքը հայտնելու ևս մեկ հնարավորություն, քանի որ ներկայում մենք ականատես ենք լինում ռուս-ինդոնեզական երկկողմ հարաբերությունների շատ ակտիվ աճին», - ասել է նա։
Հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում։



