Պուտինն այսօր կհանդիպի Թուրքիայի ԱԳ նախարարի...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Երեկոյան՝ ստույգ ժամը չեմ կարող ասել, բայց պարզ է, որ ժամը 18:00-ից հետո նախագահը կընդունի Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանին, որը այստեղ է աշխատանքային այցով»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ֆիդանը Մոսկվայում բանակցություններ է վարում տարբեր մակարդակներով։

«Եվ, փաստորեն, նա կտեղեկացնի պետության ղեկավարին այս բանակցությունների արդյունքների մասին: Ավանդաբար, ռուս-թուրքական օրակարգը ծավալուն է, քննարկելու շատ թեմաներ կան»,- ասել է Պեսկովը։