
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2023 թ. օգոստոսին ուկրաինական ուժերի առաջխաղացումից հետո առաջին անգամ այցելել է Կուրսկի մարզ։ Կրեմլը տարածել է Պուտինի այցի կարճ տեսանյութը։ ՌԴ նախագահը զինվորական համազգեստով է՝ ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում առաջին անգամ։
Մարտի 12-ի երեկոյան Կուրսկի մարզ իր այցի ժամանակ Պուտինը խնդիր է դրել կարճ ժամկետում վերջնականապես պարտության մատնել ուկրաինական ուժերին։
Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ ռուսական ուժերն արդեն անցել են ուկրաինացի զինվորներից Կուրսկի մարզի ազատագրման «ավարտական փուլին»։
«Կուրսկի մարզի հրամանատարական կետերից մեկը կատարած այցի ժամանակ Պուտինը լսել է «Հյուսիս» խմբի հրամանատարի, «Հյուսիս» խմբի հրամանատարի տեղակալի զեկույցները, որոնք Գերագույն գլխավոր հրամանատարին զեկուցել են գործողության ընթացքի, ինչպես նաև Կուրսկի մարզի տարածքն այնտեղ մտած գրոհայիններից ազատագրելու գործողության՝ ավարտական փուլ մտնելու մասին», - ասել է Պեսկովը։
Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հարձակումը Կուրսկի մարզի վրա սկսվել է 2024 թ. օգոստոսի 6-ին։ Տարածաշրջանում գործում են դաշնային մակարդակի արտակարգ ռեժիմ և հակաահաբեկչական գործողության ռեժիմ։
ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ ռուսական ուժերն ազատագրել են Կուրսկի մարզի ավելի քան 1100 քառ. կմ տարածք, իսկ ուկրաինական ուժերն այդ ուղղության վրա կորցրել են շուրջ 67 000 զինծառայողի։