Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աշխաբադում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Կասպյան գագաթնաժողովի շրջանակներում, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Զրույցի բովանդակության մասին չի հաղորդվում:
Ավելի վաղ Պուտինը մասնակցել է գագաթնաժողովին մասնակցող պետությունների ղեկավարների նեղ և ընդլայնված կազմով հանդիպումներին։ Մինչ այս ՌԴ նախագահը կարճատև զրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ:
Չորեքշաբթի էլ պետության ղեկավարը հանդիպել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։



