Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։
«Այսօր մենք կքննարկենք մի հարց, որով մշտապես զբաղվում ենք՝ մեր ամենամոտ հարևանների՝ ԱՊՀ երկրների հետ փոխգործակցությունը։
Մենք միշտ ունեցել ենք, և վստահ եմ, որ կշարունակենք ունենալ, հատուկ վերաբերմունք այս հարցի նկատմամբ, թեկուզ միայն պատմական նկատառումներով, ինչպես նաև այն հսկայական աշխատանքի պատճառով, որը մենք կատարում ենք այդ երկրների հետ, ներառյալ՝ տնտեսական համագործակցության ոլորտում։
Նրանք մեր հարևաններն են, և տասնամյակների ընթացքում մենք հատուկ հարաբերություններ ենք զարգացրել թե՛ մարդասիրական, թե՛ մարդկային առումով. բազմաթիվ խառն ամուսնություններ, բազմաթիվ փոխադարձ հետաքրքրություններ մշակույթի և այլ առաջնահերթ կարևորություն ունեցող ոլորտներում»,- նշել է Պուտինը։



