Պուտինն ակնկալում է հանդիպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի և ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ։
Այդ մասին ՌԴ ղեկավարը հայտարարել է Մոսկվայում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։
«Ցանկանում եմ խնդրել ձեզ փոխանցել իմ ջերմ ողջույնները ձեր պետությունների ղեկավարներին, որոնց ես ակնկալում եմ տեսնել շատ շուտով՝ դեկտեմբերի վերջին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում և ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Սանկտ Պետերբուրգում»,- ասել է ՌԴ նախագահը։



