Պուտինի հնչեցրած պայմանները խաղաղ նախաձեռնութ...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի հետ բանակցությունների համար հնչեցված պայմանները խաղաղ նախաձեռնություն են, այլ ոչ թե վերջնագիր։ Այս մասին  հունիսի 14-ին հայտարարել է  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա կարծիքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սխալ է ընկալել Պուտինի խոսքերը։

«Դա հենց խաղաղ նախաձեռնություն է», - «Իզվեստիա»- ին ասել է Պեսկովը։ 

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ Ռուսաստանի առաջնորդի նախաձեռնությունը հաշվի է առնում ստեղծված իրավիճակը, ուստի հիմա Կիևին պետք է հաշվի առնել այն, որ հանգամանքները կարող են փոխվել։