Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումը տևել է մոտ 5 ժամ։ ՌԴ նախագահի օգնական Ուշակովը հայտարարել է, որ Ուիթկոֆի և Քուշների հետ Պուտինի զրույցն օգտակար և կառուցողական է անցել: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են չբացահայտել բանակցությունների մանրամասները
«Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է համաձայնել Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան պլանի որոշակի տարրերի հետ, սակայն որոշ դրույթներ քննադատության են արժանանում։ Քննարկվել են երկարաժամկետ խաղաղ կարգավորման հեռանկարները»,-ասել է Ուշակովը։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Ուիթկոֆը և Քուշները Պուտինի հետ բանակցություններից հետո կմեկնեն Եվրոպայի երկրներից մեկը, որտեղ նրանք հանդիպում կունենան Զելենսկու հետ:



