Պուտինի և Թրամփի միջև նոր հանդիպում օրակարգու...

Պուտինի և Թրամփի միջև նոր հանդիպում օրակարգում չկա։ Ըստ РИА Новости-ի՝ դրա մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ըստ նրա՝ Ուկրաինան ներկայում տրամադրված չէ խաղաղության գործընթացին։

«Կիևին թվում է, թե առաջնագծում ինչ-որ բան կփոխվի, բայց իրականությունն այլ բանի մասին է վկայում»,- նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

Ըստ Պեսկովի՝ ուկրաինական կարգավորման շուրջ երկխոսության մեջ դադար է առաջացել։