Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը կկայանա շատ շուտով, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դոնբասի վերաբերյալ Կիևի համարձակ և պատասխանատու որոշումը, որի մասին նախորդ օրը խոսել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, զինված ուժերի լիակատար դուրսբերումն է Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների վարչական սահմաններից», - նշել է Պեսկովը։



