Պուտինի եւ Էրդողանի բանակցությունները շարունա...

Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները շարունակվում են ավելի քան երեք ժամ: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկու առաջնորդների հանդիպումը տեղի է ունենում «Ռուս» առողջարանի տարածքում:

Բանակցությունների մեկնարկից առաջ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցերը: