
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ձեռքսեղմումը նորմալ, քաղաքավարի վարք է, նշել է Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Այսպես պատգամավորը «Լենտա.ռու»-ի հետ զրույցում բացատրել է ժեստի նշանակությունը։
«Ես չեմ պատկերացնում, որ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) միջազգային գագաթնաժողովի ժամանակ Ալիևին տեսնելով՝ Պուտինը կանցնի փողոցի մյուս կողմը կամ, ենթադրենք, երես կշրջի և ձեռք չի սեղմի։ Իհարկե, կա արարողակարգ»,- պատմել է Զատուլինը։
Ավելի վաղ Պուտինն ու Ալիևը հանդիպել էին Պեկինում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի առթիվ կազմակերպված շքերթի ժամանակ և ձեռքսեղմում կատարել։
Ինչպես հայտնել էր Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ Պուտինը և Ալիևը չեն հանդիպել ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը օգոստոսի վերջին ենթադրել էր, որ երկու առաջնորդների միջև երկխոսություն կարող է կայանալ։