Պուտինի դեմ մահափորձի նախապատրաստումը տանում...

Պուտինի դեմ մահափորձի նախապատրաստումըդրա քննարկումն իսկ հանցագործություն է եւ լուրջ սպառնալիք համաշխարհային անվտանգությանըմիջուկային պատերազմի բռնկման ուղիղ ճանապարհ։ Այս մասին հունվարի 29-ին սոցցանցերի իր էջում գրել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Պուտինի դեմ մահափորձի նախապատրաստումըդրա քննարկումն իսկ հանցագործություն է։ Համաշխարհային անվտանգության ամենալուրջ սպառնալիքը։ Ուղիղ ճանապարհ դեպի միջուկային պատերազմի սկիզբ»,- ասել է Վյաչեսլավ Վոլոդինը։

Պետդումայի նախագահի կարծիքով՝ բոլոր միջազգային կառույցների համար ամերիկացի լրագրողի խոսքը պետք է դառնա հետաքննության հիմք։ Ռուսներն իրենց հերթին պետք է գիտակցենոր Ռուսաստանի Դաշնության դեմ կատաղի պայքար է տարվումավելացրել է նա։

«Հասկանալ մեր առջեւ ծառացած մարտահրավերների եւ սպառնալիքների մասշտաբներըՍա նշանակում է պատասխանատվության զգացումԿասկած չկաոր Պուտինը Ռուսաստանի առավելությունն է։ Այսօրառավել քան երբեւէչափազանց կարեւոր է մեր նախագահի շուրջ բոլորի համախմբվածությունը»,- ընդգծել է Պետդումայի նախագահը։

Նա հիշեցրել էոր ՌԴ նախագահն ամեն ինչ անում է երկիրը հզորացնելուխաղաղության հասնելու եւ համաշխարհային անվտանգության խնդիրները լուծելու համար։

Ավելի վաղ ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը իր գործընկեր Մեթ Թայբիի հետ զրույցում հայտնել էր ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձի պատրաստման մասին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «այնքան շատ է իրական պատերազմ քարոզում, օրինակ՝ փորձելով սպանել Պուտինին»։ «Այն, ինչ արել է Բայդենի վարչակազմը, այն է, որ փորձել են սպանել Պուտինին»,- ասել է Կարլսոնը: Լրագրողը, սակայն, այս տեղեկությունը հաստատող որեւէ տեղեկություն չի հայտնել։