
Էլեկտրացանցի պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով հուլիսի 3-ին ժամը 12։25-ի դրությամբ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից՝ վարորդներին հորդորելով տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։