Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Այսօր՝ հուլիսի 31-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք  «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները»,-ասված է հաղորդագրության մեջ: