Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականու...

Փետրվարի 6-ին՝ ժամը 09։45 դրությամբ‚ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։

«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,- ասված է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: