Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատա...

Հուլիսի 4-ին, ժամը 05:40-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցում առվի հունը բարձրացել է՝ ջրալցվել են տների բակեր, ավտոտնակներ և նկուղներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ  և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Փրկարարները, աջակցություն ցուցաբերելով տեղական ինքնակառավարման մարմիններին, մոտոպոմպերի օգնությամբ նկուղներից իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ մոտ 101 խմ: