
Քաղաքացուն, որը հույս ուներ, որ դպրոց է ունենալու, ու ինքը այդ դպրոցը չի տեսնում, բոլորովին հետաքրքիր չի դա գումարը կար աշխատողը չի արել, գումարը չկար աշխատողը չկար․ Ըստ էության, ծրագիրը չի կատարվել։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, դպրոցների, մանկապարտեզների կառուցում-վերակառուցում թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
«Ծրագրում սևով սպիտակի վրա գրված է՝ մինչև 2026 թվականը կունենանք, կկառուցվի, վերանորոգվի, հիմնանորոգվի 300 դպրոց, 500 մանկապարտեզ։ Նույն պատկերն է նաև 500 մանկապարտեզի մասով, ուղղակի մի քիչ ավել է մանկապարտեզներում կատարողականը, որովհետև մանկապարտեզների 500 ծրագրի մեջ կան շատ մանկապարտեզներ, որոնք համայնքային ռեսուրսներով էլ են, համայնքային բյուջեի միջոցներով էլ են իրականացվում։ Երևի համայնքներն իրենք սոււբսիդավորվում են նաև, և համայնքներն ավելի հետևողական են»,- ասաց նա։