Ես մեկնում եմ Պրահա՝ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քառակողմ հանդիպում է նախատեսված իմ և Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի, Եվրամիության խորհրդի նախագահի միջև, նաև նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահի հետ»,– ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե որևէ բան չփոխվի, հիմնական հանդիպումները կլինեն այս ուղղություններով։ «Որն ըստ էության ընդհանուր խաղաղության օրակարգի քննարկման մեջ է տեղավորվում։ Պետք է տեղեկացնեմ, որ Պրահայից մեկնելու եմ Սանկտ Պետերբուրգ, որտեղ մասնակցություն եմ ունենալու Անկախ պետությունների համագործակցության ոչ պաշտոնական համաժողովին»,– ասաց նա և նշեց, որ մեր գործընկերները, դիվանագիտական համակարգը շատ ակտիվ աշխատում են։



