Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում (Պետրոս Ղազարյանի մոտ) ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձում էր սրբագրել օրերս Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության մեջ իր ասած մտքերը։ Ջհանգիրյանն այնքան էր տարված ձայնագրության մքտերի սրբագրմամբ, որ այս եթերն ավելի սկանդալային ստացվեց, քան գաղտնի արված ձայանգրությունը։ Եթերում մի քանի խայտառակ փողոցային սլենգով ասված «կռուտիտ» հնչեց, որոնք անգամ մանկապարտեզ հաճախող երեխաների համար հասկանալի է, որ սուտ են։
Ջհանգիրյանի «կռուտիտներից» անենազավեշտալին և միևնույն ժամանակ հանրության համար ամենավիրավորականը պնդումն էր, թե քրեական գործերի կարճման մասին խոսել է, քանի որ փորձել է «կուտ տալ» Վարդազարյանին․ «Ես եմ գնացել բանակցությունների պարոն Վարդազարյանի հետ։ Քանի որ մեր հարաբերություններն արդեն լարված էին, թեեւ ինքը եղել է իմ ուսանողը, բայց նույնիսկ մինչեւ իմ ընտրվելը, ինքն արդեն ասում էր, որ ես իրավունք չունեմ եւ այլն։ Ես բազմաթիվ հանցագործների հետ եմ զրուցել, համոզել եմ ընդունել իրենց մեղքը, դու կիրառում ես հոգեբանական հնարքներ, օրինակ՝ դա ի՞նչ պաշտոն է, որ դու տենց կառչած ես դրանից, խելոք մարդը պիտի հասկանա, չէ՞, եթե այդպես է՝ ես ինչո՞ւ եմ այդ պաշտոնին նստել. այսինքն՝ որպեսզի նա հեշտության տրվի այդ հորդորին, դիմում գրի, ազատվի, ես նրա աչքում նսեմացնում եմ իր զբաղեցրած պաշտոնը»,-ասաց Ջհանգիրյանը և Պետրոս Ղազարյանի ճշտող հարցին արդյո՞ք դա նշանակում է, որ փորձել է «կուտ տալ» Վարդազարյանին` Ջհանգիրյանն ասաց․ «Ես Վարդազարյանին կուտ եմ տվել»։
Գաղտնի արված ձայնագրությունը լսած և Ջհանգիրյանի կենսագրությունն իմացող ամեն ոք գիտի, որ ԲԴԽ նախագհի պաշտոնակատարն իր առաջարկներում անկեղծ է եղել, դատական համակարգի բոլոր ներկայացուցիչները, քաղաքական ու հասակական գործիչները գիտեն, որ Ջհանգիրյանը ուղիղ ազդում է դատարանների որոշումների վրա և դա հերքել անհնար է։ Այս պարագայում Ջհանգիրյանը ոչ թե Վարդազարյանին էր «կուտ տալիս», այլ երեկ Հանրայինի եթերում նա «պողոսներին» էր կուտ տալիս։ Նա կուտ էր տալիս Փաշինյանի իշխանության հավատացող զանգվածին, որի համար թեկուզ աբսուրդ, բայց բացատրություն էր պետք, որպեսզի կարողանան իրենք իրենց համոզել, թե այս նորերը ինչ որ բանով լավն են նախկիններից։
Հ․Գ․ Ջհանգիրյանի երեկվա հարցազրույցը հրաշալի աթիռ էր ոչ միայն ծանոթանալու այս իշխանության ցինիզմին, այլև առիթ էր տեսնելու թե ինչ ողբերգական վիճակում է մեր հարկերով պահվող հեռուստաընկերությունը։ Այս հեռուստաընկերությունն իհարկե երբեք և ոչ մի իշխանության օրոք էլ ճշմարտության բարձրախոս չի եղել, բայց այն ինչ հիմա է այնտեղ կատարվում պարզապես սարսափ ֆիլմ է հիշեցնում։