Փորները 3 մետր դեմները գցած գեներալը ո՞րն ա....

Փորները 3 մետր դեմը գցած գեներալը ո՞րն է, դա զինվորականի տե՞սք է ընդհանրապես: Զինվորականը պետ է ֆիզիկական պատրաստության որոշակի ստանդարտի համապատասխանի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Փաշինյանը:

«Մարդիկ եկել են Ղարաբաղից, էստեղ, կներեք արտահայտությանս, տղամարդլամիշ են լինում։ Բայց 44-օրյա պատերազմի ժամանակ երբ նրանց պատմությունն ուսումնասիրում ես, մեկը խուճապ տարածող է եղել, մեկը դասալիք է եղել, մեկը որդուն դիրքերից փախցնող է եղել։ Հիմա հեշտ է Օպերայում կանգնել, դոշ ծեծել»,-ասել է նա: