
«Ողջամիտ չի էլի, գոնե բացեն, պատճառաբանություն տան»: Փաստաբան Սերգեյ Հարությունյանին թույլ չեն տալիս մտնել Քննչական կեմիտեի շենք՝ վաղ առավոտյան ձերբակալված իր պաշպանյալին տեսակցելու։
«Իրավունք կա անմիջապես տեսակցելու պաշտպանյալիս ու իրենց կողմից պարտականություն կա այդ ամենն անմիջապես կազմակերպելու: Ցավոք սրտի, տեսնում ենք ՝ ինչ է կատարվում, առաջին դեպքը չէ, երեկ էլ ենք տեսել նման իրավիճակ ու գնալով արդեն էդ ժամերը երկարացնում են: Եթե նախկինում 5-10 րոպե կարող էին խոչընդոտել, հիմա շատ ավելի երկար է տեւում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը:
Նա նկատեց, որ ամեն օր բախվում են մի իրավիճակի, երբ արդեն գործ չունենք իրավունքի ու իրավաբանության հետ.
«Չգիտենք՝ վաղը ինչ ապօրինություններ կլինեն, ինչի ականատես կլինենք ներկայիս վարչախմբի կողմից ու իրավապահ համակարգն էլ դարձել է գործիք այս ամենն իրագործելու առումով: Մի զավեշտալի դեպք վերցրել են որպես հիմք ու այդ դեպքն օգտագործելով՝ այժմ փորձելու են մի շարք դաշնակցականների մեկուսացնել, հերթական շոուն անել: Կապ ստեղծել տարբեր ուժերի կամ գործողությունների հետ, այն է, ինչ կատարվում է վերջին շաբաթներին»: