Փոքրիկը հոր կողմից սպանվել է մոր ծննդյան օրը․...

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ Ճամբարակ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ընդլայնված նիստ է հրավիրվել։ Նիստի ընթացքում քննարկվելու են բռնության զոհ դարձած փոքրիկ Տիգրանի  ընտանիքին առնչվող հարցեր, սակայն հիմնական խնդիրը լինելու է մյուս երեխաների խնամակալության հետագա կազմակերպման հարցը։ Այս մասին

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։

«Հրավիրել ենք երեխայակենտրոն կառույցների՝ ոստիկանություն, դպրոց, բուժամբուլատորիա, հասարակական կազմակերպություններ։ Հիմնական խնդիրը լինելու է երեխաների խնամակալության հետագա կազմակերպման հարցը», - նշեց Գալոյանը։

Հիշեցնենք, որ օրեր շարունակ փոքրիկը համարվում էր անհետ կորած, հարյուրավոր փրկարարներ, կամավորներ տարբեր ուղղություններով իրականացնում էին որոնողական աշխատանքներ։ Ի վերջո, նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում, փրկարարները հայտնաբերել են փոքրիկի մարմինը։ Հետագայում պարզվել է, որ նա սպանության զոհ է. խեղդամահ անելով սպանել է հայրը, իսկ այդ ընտանիքում ապրում է եւս 4 երեխա։

Նշենք, որ փոքրիկը հոր կողմից սպանվել է մոր ծննդյան օրը։