Պոլսո հայոց պատրիարքարանը համայնքային խորհրդա...

Պոլսո հայոց պատրիարքարանը հրավիրում է համայնքային խորհրդակցություն երկրաշարժի հետևանքների վերացման թեմայով: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը, համայնքի աշխարհիկ կառույցները կքննարկեն ավերված եկեղեցիների վերականգնման հարցերը, ինչպես նաև՝ երկրում ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակի  շտկման, նյութական վնասների վերացման հարցում ներդրում ունենալու հետագա քայլերը:  

Թուրքական Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում վերջին տվյալներով զոհվել է 912 մարդ, վիրավորվել՝ 5385, իսկ Սիրիայում վերջին տվյալներով զոհվել է 326 մարդ: