Polsat. Եթե ՆԱՏՕ-ն փլուզվի, Եվրոպային անհրաժե...

Եթե ՆԱՏՕ-ն փլուզվի, Եվրոպային անհրաժեշտ կլինի նոր անվտանգության պայմանագիր, և Եվրամիությունը պետք է ստեղծի իր սեփական եվրոպական ուժերը՝ ՆԱՏՕ-ի մոդելով, Polsat հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի նախկին ղեկավար, գեներալ Ստանիսլավ Կոզեյը։

«Հնարավոր է, որ ՆԱՏՕ-ն փլուզվի [քանի որ] ԵՄ-ում ներքին համաձայնություն չկա, և այդ դեպքում Եվրոպան կբախվի նոր անվտանգության պայմանագիր մշակելու անհրաժեշտությանը», - ասել է գեներալը։ Այդ դեպքում անհրաժեշտ կլինի ԵՄ-ն վերաձևավորել «եվրոպական պաշտպանական գծի, որը կգործի այնպես, ինչպես ՆԱՏՕ-ն այժմ գործում է, ոչ թե որպես ընդհանուր բանակ, այլ համատեղ գործառնական կարողությունների հիման վրա», - կարծում է Կոզեյը։

Գեներալը ԵՄ երկրների ընդհանուր բանակի ստեղծումը անվանել է «անիմաստ»։

Նրա կարծիքով, ՆԱՏՕ-ի փլուզումը հնարավոր է, եթե Միացյալ Նահանգները «ավելի քիչ հետաքրքրված լինի» իր եվրոպացի դաշնակիցների հետ ռազմական դաշինքով։