ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) կապալառուներին ավելի քան 600 մլն դոլար է պարտք, հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով կապալառուներին ներկայացնող առևտրային ասոցիացիայի ղեկավարին։
«Գործակալությունն իր կապալառուներին պարտք է ավելի քան 600 միլիոն դոլար՝ չվճարված հաշիվներով», – ասվում է հրատարակության մեջ:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ «որոշ աշխատակիցներ փորձել են բանակցել ֆինանսավորման շուրջ նույնիսկ արգելքից հետո»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել էր ԱՄՆ ՄԶԳ-ին պետական բյուջեից ԶԼՄ-ներին վճարելու համար «միլիարդավոր դոլարներ գողանալու մեջ»։



