Փոխվել են մաքսային ներկայացուցիչների կողմից Պ...

2025 թվականի նոյեմբերի 7-ին ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի N 1505-Ն հրամանը, որով փոփոխվել են մաքսային ներկայացուցիչների կողմից ՀՀ ՊԵԿ ներկայացվող հաշվետվության ձևերը։ 

ՊԵԿ-ից հայտնում են, որ միաժամանակ, հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով, փոփոխվել է նաև մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկված մաքսային ներկայացուցիչների կողմից առաջին անգամ հաշվետվություն ներկայացնելու ժամկետը, որի համաձայն՝ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականի հունվարի 15-ը` 2025 թվականի 2-րդ կիսամյակի գործունեության մասով։  Այսինքն, մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկված գործող մաքսային ներկայացուցիչները, մինչև 2026 թվականի հունվարի 15-ը, պետք է առաջին անգամ էլեկտրոնային եղանակով ՊԵԿ ներկայացնեն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունը (2025 թվականի 2-րդ կիսամյակի համար)` ուղարկելով secretariat@petekamutner.am էլեկտրոնային փոստի հասցեին: