Օգոստոսի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։
Հանդիպման ընթացքում գործարարները ներկայացրել են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ընթացիկ և ապագա ներդրումային ծրագրերը:
Մասնավորապես, քննարկվել են Երևանում և մարզերում թեթև արդյունաբերության, մեքենաշինության, միկրոէլեկտրոնիկայի, ժամագործության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներին վերաբերող նախագծեր: Առանձին անդրադարձ է կատարվել «Հին Երևանի» և «Ֆիրդուսի» թաղամասերի ծրագրերին:
Տիգրան Ավինյանը նաև նշել է, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում այնպիսի ենթակառուցվածքների զարգացմանը, որոնք կնպաստեն արդյունաբերական օբյեկտների գործունեությանը:



