Փոխխոսնակի պաշտոնակատար Կախաբեր Կուչավան ընտր...

Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ նախագահ է ընտրել Կախաբեր Կուչավային, որը մինչ օրս օրենսդիր մարմնի փոխնախագահն էր: Կուչավայի թեկնածության քվեարկությունը ուղիղ հեռարձակվում էր խորհրդարանի կայքում:

«86 կողմ և 6 դեմ ձայն. պարոն Կախաբեր Կուչավան ընտրվել է Վրաստանի խորհրդարանի նախագահ»,- ասել է խորհրդարանի նստաշրջանը նախագահող փոխխոսնակ Գեորգի Վոլսկին: