«Պոբեդա» լոուքոսթերն այս տարվա վերջին կվերսկսի թռիչքները դեպի Հայաստան։ Չվերթները կիրականացվեն Մոսկվա-Գյումրի երթուղով։ Այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Ընկերության պաշտոնական կայքում՝ pobeda.aero, սկսվել է Մոսկվա-Գյումրի չվերթի տոմսերի վաճառքը։ Այս երթուղու թռիչքները կսկսվեն դեկտեմբերի 23-ից։
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից թռիչքներ կիրականացվեն շաբաթական չորս անգամ։



