ՊՆ-ում, մարզպետարաններում, Բրյուսովի եւ Գավառ...

Պաշտպանության նախարարությունում ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է իրականացնում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում, Պետական գույքի եւ կառավարման կոմիտեում, Արդարադատության նախարարությունում, Էկոնոմիկայի նախարարությունում, Շրջակա միջավայրի նախարարությունում, ՔԿՀ-ներում եւ բժշկական ծառայություններում։ Մի շարք մարզպետարաններում արդեն մեկնարկել ենք վերահսկողական գործընթացներ՝ վերահսկելու սուբվենցիոն ծրագրերի ընթացքը սկսած հենց 2019 թվականից»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը։

Նա ասաց, որ այս պահին կա հարուցված 2 քրեական գործ. «Մեկը վերաբերում է Սյունիքի մարզի Մեղրի համայնքին, մյուսը՝ Շիրակի մարզի Սարատակ համայնքին»։

Պետրոսյանն ասաց, որ դեռեւս 2 ամիս առաջ մեկնարկել են ուսումնասիրություններ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան. «Մոտ մեկ ամսից կամփոփենք արդյունքները։ Գավառի պետական համալսարանում նույնպես ուսումնասիրություններ ենք անցկացրել»։