ՊՆ-ում կլինեն կադրային փոփոխություններ. Փաշին...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում հայտնել է, որ ՊՆ-ում առաջիկայում կլինեն կադրային փոփոխություններ։

«Բանակի մասով, այո՛, ես ասեմ նաև, որ առավոտյան իրադրությունը քննարկել ենք պաշտպանության նախարարի հետ։ Այսօր և առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ այն մարմիններում, որոնք անմիջապես պատասխանատու են տվյալ խնդրի վերաբերյալ»,- նշել է վարչապետը և հավելել, որ արդեն որոշում է կայացրել Ռազմական ոստիկանությունում փոփոխություն կատարել։

«Նաև մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս, և հետևություններ կբխեն։ Այո՛, անհատական պատասխանատվություն պետք է լինի»,- շեշտել է վարչապետը։