ՊՆ ռազմական ոստիկանության պետը զորամասերում հ...

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հոկտեմբերի 8-ին անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2022 թ. անցած ամիսների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները:

Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, այլ պաշտոնա­տար անձինք:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարա­րականներ է տվել զորամասերում հանցագործությունների նախականխմանը, կանխմանը և բացահայտմանն ուղղված միջոցառումների ակտիվացման վերաբերյալ, կարևորել միասնական  ուժերով կարգապահության ամրապնդմանը միտված զորամաս-ռազմական ոստիկանություն սերտ համագործակցությունը, հորդորել հատուկ ուշադրություն դարձնել ռազմական ոստիկանության զինծառայողների մասնագիտական գիտելիք­ների կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին: 

Խորհրդակցության ավարտին ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ խրախուսվել են բարեխիղճ ծառայության համար: