ՊՆ-ն հորդորում է չճշտված տեղեկություն չտարածե...

Ժամը 20:20-ի  դրությամբ իրադրության փոփոխություն չկա: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները  շարունակում են կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները  ձեռնարկում են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:

Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է չճշտված, սխալ տեղեկություններ չտարածել և հետևել պաշտոնական լրահոսին:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: