ՊՆ-ն հերքում է տարածվող լուրերը, թե Վերիշեն գ...
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր Վերիշեն գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհը ադրբեջանական ԶՈւ կողմից է։ 

Պաշտպանության նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել․ 

«Լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր Վերիշեն գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհը ադրբեջանական ԶՈւ կողմից է, չի համապատասխանում իրականությանը: Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, 22։33-ին հրդեհն ինքնամարվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։