ՊՆ-ի հայտարարությունը, թե զինծառայողը սիմուլյ...

Զինծառայող Յուրիկ Բրոյանը սիմուլյանտ(ծառայությունից խուսափող) չի ճանաչվել, ավելին, ոչ միայն սիմուլյանտ չէ, այլև նրա գործողությունները սիմուլյացիոն բնույթ չեն կրել: Նշանակված լրացուցիչ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը վերահաստատել է այդ հանգամանքը,-փորձաքննության արդյունքները  ներկայացրեց փաստաբան Հայարփի Սարգսյանը:

Politik.am-ի հետ զրույցում Հայարփի Սարգսյանն ասաց, որ 2018 թվականին փաստաբանի վստահորդ, զինծառայող Յուրի Բրոյանը զորամասում վատ վերաբերմունքի պատճառով ինքնավնասում էր կատարել, ինչի առթիվ քրեկան գործ էր հարուցվել.

«Այդ ժամանակ Բրոյանի շահերը ներկայացնում էր հանրային պաշտպանը, ով դիմում էր ներկայացրել, որ քրեկան գործով համաներում կիրառվեր, ինչը սակայն չէր արվել: Փորձաքննություն էր նշանակվել նրա մեղսունակությունն ու սիմուլյանտությունը պարզելու համար: Հանձնաժողովային համալիր փորձաքննության արդյունքում եզրակացություն էր ստացվել, որ Բրոյանը սիմուլյանտ չէ, սակայն քննիչի համար ինչ-որ մութ հարցեր էին մնացել, որի արդյունքում լրացուցիչ փորձաքննություն էր նշանակել: Այս պահին ստացել  եմ այդ փորձաքննության եզրակցությունը, որի համաձայն` վերահաստատվում է, որ զինծառայողը սիմուլյանտ չէ, և նրա գործողությունները սիմուլացիոն բնույթ չեն կրել: Նշեմ ավելին` ըստ փորձագետների` քրեադատավարական այս իրավիճակը ավելի է սրել Յուրիկ Բրոյանի մոտ առկա առողջական խնդիրը»: 

Շարքային Յուրիկ Բրոյանի մոտ ծառայության հենց առաջին օրվանից էլ նկատվել է տրամադրության անկում, ընկճվածություն, որը կապված է նրա մոտ առկա առողջական խնդիրների հետ։ Զինծառայողը դժվար հարմարվող է, անընդհատ ունենում է գլխացավեր, որն ավարտվում է ուշագնացությամբ, սակայն ծառայության մեջ չի արձանագրվել նման դեպք։ Նա նաև ունի սրտծակոց, ոտքերի խնդիրներ։ Ծառայողն ընկնում է հոգեկան լարվածության մեջ, դեպրեսիվ իրավիճակում չի կարողանում կառավարել իր նյարդերը։

Մինչ ծառայության զորակիոչվելը 3 անգամ պառկել է հոգեբուժարանում։ Կատարել է ինքնավնասումներ զույգ թիակների շրջանում՝ հայտնվելով նյարդային վիճակում։ Նրա մոտ նման իրավիճակ սկսվել է 15 տարեկանից, որի պատճառով ծառայության մեջ նշանակվել է տարկետում։ Նրա արտաքին շարժումներից և վարքային դրսևորումներից նկատվում է, որ զինծառայողը չի կարողանում հաղթահարել նման վարքային դրսևորումները։

Հարցին, թե արդյոք ՊՆ-ը ճիշտ է վարվել զորակոչելով Բրոյանին, քանի որ նա ի սկզանե առողջական խնդիրներ է ունեցել, փաստանբանը տեղեկացերց, որ խնդիը` արդյոք նրան պետք է զորակոչեին, թե ոչ, վիճարկվում է Վարչական դատարանում.

«Գլխավոր դատախազին բողոք ներկայացնելու հետո ինձ ծանոթացրել են եզրակացության հետ, որի մեջ շատ այլ բաներ կան, որոնք ապացուցում են որ ՊՆ-ը ի սկզբանե կարող էր տեղեկացաված լինել, որ Բրոյանը առողջական խնդիրներ ունի, ոչ թե սիմուլյանտ է: Զորմասի սպա-հոգեբանի գրառուման մեջ նշված է, թե ինչ փաստաթղթերով է հաստատվում, որ Բրոյանը առողջական խնդիրներ ունի, որոնք ժառանգական բնույթ են կրում, և վերջինս չի կարող մնալ զինվորական ստորաբաժանմուքում: Այդքանից հետո ՊՆ-ի նման հայտարարությունը, թե զինծառայողը սիմուլյանտ է, կարծում եմ` անհիմն է հարիր չէ ՊՆ-ին»: